ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պատրաստվում է իր դստեր համար աչքի կլինիկա բացել Ֆրանսիայում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արարատի նախկին մարզպետի դուստրը նմանատիպ մի կլինիկա ունի հենց մարզում, ու այժմ էլ Հովակիմյանը «ձեռքուոտք» ընկած Ֆրանսիայից մասնագետներ է հրավիրում Հայաստան, տեխնիկա «բերում», որպեսզի այստեղի կլինիկան ոչ մի բանով «հետ» չմնա այնտեղինից: Սակայն Հովակիմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրականում նման բան չկա. «Չի կարելի, չի կարելի, ինչ-որ ունի, ունի: Իսկ այդ հնարավորությունները մենք չունենք, որ Ֆրանսիայում նման կլինիկա բացենք, եթե ունենայինք, կլիներ: Դուք էկե՞լ եք կլինիկա, մի հատ էկե՛ք, էլի՛, միասին մտնենք էդ կլինիկա»:
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին Վ. Հովակիմյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ յուրացումներ կատարելու համար: Հովակիմյանը գյուղնշանակության հողերը ներկայացրել է որպես արտադրական նշանակության եւ կառուցապատման իրավունքով վարձակալության տվել: Սակայն ասում է, թե փող չունի:




Լրահոս