ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե տարածաշրջանում ամենաէժան տրանսպորտը Հայաստանում է: Շարմազանովի ասածների մեջ որոշակի ճշմարտություն, իհարկե, կա. օրինակ` հարեւան Վրաստանում ավտոբուսի ու մետրոյի տոմսերն արժեն 125 դրամ, երթուղայինինը՝ 200: Բայց, ի տարբերություն Հայաստանի, նույն Վրաստանում գործում են նաեւ զեղչեր. օրինակ` ուսանողն ավտոբուսով երթեւեկելիս վճարում է ոչ թե 125, այլ 50 դրամ: Ընդ որում, եթե նա մեկ ժամվա ընթացքում երթեւեկում է ավտոբուսով, ապա երկրորդ անգամ չի վճարում: Զեղչեր կան նաեւ սոցիալական տարբեր խմբերի համար: Եվ, ամենակարեւորը, հարեւան երկրներից Վրաստանում այդ ուղեվարձից առաջացած գումարները գնում են պետբյուջե, ոչ թե որոշ անհատների համար գերշահույթ ապահովում, որպեսզի նրանք էլ ընտրությունների ժամանակ ծառայեն իշխանություններին:
ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ