Ամերիկայի հայկական համագումարն առանցքային առաջնահերթություններ է նեկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 միլիոն ԱՄՆ դոլար է պահանջում Հայաստանի համար՝ օգնելու փախստականներին, ովքեր հարկադրված են փախչել «Իսլամական պետության» կողմից իրականացվող ցեղասպանությունից

Վաշինգտոն – Երեկ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) գործադիր տնօրեն Բրայան Արդունին վկայություն է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին, որտեղ նա համառոտ շարադրել է ամերիկահայ համայնքի ինը հիմնական ռազմավարական առաջնահերթությունները 2017 թվականի ֆինանսական տարվա բյուջեի համար:

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բացահայտ խախտումները՝ Համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին «ուղղակիորեն դատապարտել նման գործողությունները և խուսափել հարձակվող և պաշտպանվող կողմերի միջև կեղծ համարժեքություն կիրառելուց»:

Համագումարը կոչ է արել, որ Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը լիակատար կիրառվի: «Ադրբեջանի կողմից խախտումների թիվը 2015 թվականին կտրուկ աճել է ավելի քան 30,000, ներառյալ Տավուշի սահմանամերձ գոտում մանկապարտեզի և այլ քաղաքացիական շրջանների անբացատրելի թիրախավորումը, չհաշված վանդալիզմի շարունակական դրսևորումները, ինչպես օրինակ, պատմական հուշարձաններով հայտնի բազմադարյա հայկական գերեզմանատների ոչնչացումը»,- նշում է իր ցուցմունքում Արդունին: Ի հավելումն, «Համագումարը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Ադրբեջանը դրա կարիքը չունի, իսկ Ամերիկան ​​չի կարող դա իրեն թույլ տալ»:

Համագումարի վկայությունում նաև ութ լրացուցիչ ռազմավարական նպատակներ են ներկայացված և մասնավորապես պահանջվում է՝ ոչ պակաս քան 40 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի համար, ոչ պակաս քան 5 միլիոն ԱՄՆ դոլար Լեռնային Ղարաբաղի համար, մասնավորապես Լեդի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի համար, աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին, աջակցություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում վտանգավոր գոտում հայտնված քրիստոնյա փոքրամասնություններին, ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանին աջակցել, տարածաշրջանային էներգետիկ անվտանգություն և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի վերահաստատում:

Տարածաշրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացումը և զինադադարի զինված խախտման դեպքերը զուգահեռվում են Իրաքում և Սիրիայում §Իսլամական պետության¦ կողմից իրականացված հանցագործություններին, որոնք պետքարտուղար Ջոն Քերրին հաստատմամբ սահմանվում են որպես ցեղասպանություն քրիստոնյաների և փոքրամասնությունների, այդ թվում հայերի դեմ: Այս կապակցությամբ Համագումարը նաև կոչ է անում [արել] ընդլայնել Մերձավոր Արևելքում վտանգավոր գոտում հայտնված քրիստոնյա և այլ փոքրամասնությունների համայնքներին տրամադրվող օգնությունը, ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն արժանացնել Սիրիայում շարունակական խռովություններին, մասնավորապես մարտի դաշտի վերածված Հալեպ քաղաքին, որտեղ հայկական եկեղեցիներ և այլ հաստատություններ հարձակման են ենթարկվել»:

Վարչակազմի առաջարկած բյուջեն մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է նախատեսում միգրացիայի և փախստականների օժանդակության համար: Համագումարն առաջարկել է 15 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանին, որ, ըստ «The Economist»-ի, ընդունած փախստականների թվով երրորդն է Եվրոպայում՝ իր բնակչության թվի համամասնությամբ: «Որպես ընդունող երկիր, Հայաստանը բացարձակապես օրինակելի է եղել ընդունած սիրիահայ փախստականների և տեղաբնակների թվերի հարաբերակցության առումով», – ասել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (UNHCR) Հայաստանյան  ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը: Հայաստանն ընդունել է վեց սիրիացի փախստականների 1,000 տեղաբնակների հարաբերակցությամբ. ցուցանիշ, որ շատ ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրներում կամ ԱՄՆ-ում: Սա հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով երկրի տնտեսական իրավիճակը:

Ավելի վաղ այս շաբաթ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ռոբերտ Դոլդը (Հանրապետական, Իլինոյս) նախաձեռնել էին Կոնգրեսի ենթահանձնաժողովին հղել Համագումարի սատարմամբ մի նամակ՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու վերաբերյալ: 33 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակում շարադրված էին ԱՄՆ -Հայաստան / ԱՄՆ-Ղարաբաղ հարաբերությունների վերաբերյալ առանցքային առաջնահերթությունները:

Ի լրումն վկայության, Համագումարը ցավակցական ուղերձ է հղել Բրյուսելում վերջին հարձակումների կապակցությամբ: «Ամերիկայի հայկական համագումարը զորակցություն է հայտնում Բելգիայի ժողովրդին և խորապես ցավակցում վերջին ահաբեկչական հարձակումներից տուժածներին և զոհերի ընտանիքներին: Սա ցավալի հիշեցում է բոլոր այլ անիմաստ ահաբեկչությունների զոհ գնացած անձանց մասին», – հայտարարել է Արդունին:

2017 թվականի ֆինանսական տարվա բյուջեի համար Համագումարի ամբողջական վկայությունը հասանելի է այստեղ: Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:




Լրահոս