
Եվրոպայի առաջատար ակումբները, որոնց թվում են «Ռեալ»-ը, ՊՍԺ-ն և «Բարսելոնա»-ն, փորձում են ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, սակայն կոնկրետ առաջարկ միայն «Չելսի»-ն է արել:
L’Equipe-ի տվյալներով, լոնդոնյան ակումբն ամռանը ֆրանսիացու համար առաջարկել է 95 մլն եվրո, սակայն թուրինյան ակումբը մերժել է: Սպասվում է, որ եկող տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստը կփոխի ակումբային գրանցումը, սակայն 100 մլն եվրոյից բարձր գումարի դիմաց: