ՕՖՇՈՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր անվան հետ կապվող «օֆշորգեյթի» շրջանակներում դիմել է նաեւ Կիպրոսի ընկերությունների պետական ռեգիստրին: Երեկ նրա մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը հայտարարել է, թե  վարչապետի գրասենյակից Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերության միջոցով հարցում է կատարվել Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրին` պարզելու` արդյոք «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության սեփականատերերի ցանկում կա վարչապետի անունը, թե ոչ, եւ արդյոք փաստաթղթերում ընդհանրապես որեւէ տեղ առկա է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը: Փաստորեն, վարչապետը ոչ մի կերպ չի ուզում հավատալ ո՛չ Կիպրոսի բանկի պաշտոնական կայքում տեղադրված ինֆորմացիային, ըստ որի` այդ ընկերության հիմնադիրների մեջ նաեւ ինքն է, ո՛չ էլ Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարություններին, թե առանց անձի գիտության ու համաձայնության անհնար է օֆշորային գոտում ընկերություն բացել: Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Տ. Սարգսյանը Կիպրոսի համապատասխան մարմիններին դիմում է ներկայացրել արտերկրում իր կարճատեւ արձակուրդն անցկացնելուց հետո: Սա, թերեւս, չի կարող լինել պատահական. ամենայն հավանականությամբ, վարչապետն արձակուրդի ընթացքում զբաղվել է հայտնի մեթոդներով իր հետքերը մաքրելով, որպեսզի ջրից չոր դուրս գա:




Լրահոս