Lurer.com-ն այսօր հայտնել էր, որ մարտի 17-ից մինչ այժմ ոչ մի տեղեկություն չկա «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի մասին: Միայն հայտնի է, որ նա այդ օրը դուրս է եկել հանրապետությունից և պետք է վերադառնար մի քանի օր առաջ, սակայն մինչ օրս տեղեկություններ չկան:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ քիչ առաջ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում հաղորդում է տվել Վարդանյանի անհետացման մասին` հայտարարելով, որ կասկածում է խարդախություն և թրաֆիկինք:
«Նա ոչ միայն կորել է, այլև բնակարանն են ձեռքից վերցրել: Նա այդքան լուրջ խնդիրներ չի ունեցել, հիմա ունի: 600 դոլարի պարտք ուներ, բայց դրա համար, ով նաև աշխատավարձ է ստանում, դա խնդիր չէր լինի բնակարան վաճառելու համար», – ընդգծեց նա:
Իոաննիսյանը նշեց, որ Կարենի անհետացանալուց հետո վերջինիս հարևանը վերցրել է տունը, գույքը հանել է բնակարանից, տեղավորել ավտոտնակում և հայտարարել` Կարենը չկա, բնակարանն արդեն իրենն է: Իոաննիսյանը մեզ պատմեց, որ հարևանը Կարենին համոզել է պարտքի դիմաց բնակարանն իր անունով ձևակերպել, որպեսզի վերջինս խնդիր չունենա և անհետանալուց անմիջապես հետո այն վերցրել ձեքից: