Կրեմլում նախազգուշացրել են Պուտինի դեմ նախապատրաստվող «տեղեկատվական արտահոսքի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ «տեղեկատվական արտահոսք» է նախապատրաստվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Պեսկովը հայտնել է, որ խոսքը ՌԴ նախագահի, նրա ընտանիքի, ինչպես նաև գործարարներ Կովալչուկի և Ռոտենբերգի մասին է:

«Մոտ օրերս հերթական տեղեկատվական արտահոսք է նախապատրաստվում, որը հավակնում է լինել օբյեկտիվ և սենսացիոն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Նախապատրաստվող «գրոհները» Պեսկովը «բացահայտ պատվեր» է անվանել: «Խոսքն անձամբ Պուտինի, նրա ընտանիքի, նրա մանկության ընկերների, ինչպես նաև գործարարներ Կովալչուկի և Ռոտենբերգի, ինչ-որ օֆշորային ընկերությունների մասին է, որոնք Պուտինը երբեք չի տեսել»,- ասել է նա՝ հավելելով, որ նման հրապարակում է նախապատրաստում բավականին հայտնի միջազգային տեղեկատվական գործակալություն:

Հիշեցնենք, որ դեռևս հունվարին ԱՄՆ ֆիննախի ներկայացուցիչ Ադամ Շուբինը հայտարարել էր Պուտինի կոռումպացվածության մասին: BBC-ի ներկայացրած տվյալները Կրեմլում «զրպարտություն» են անվանել:




Լրահոս