ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Հայաստանի գլխավոր դատախազությունը չի պատրաստվում որեւէ քայլ ձեռնարկել Ռուսաստանում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով: «Դատախազությունը ցանկացած գործով միջամտում է իր գործառույթներից բխող անհրաժեշտություն առաջանալու դեպքում»,-«Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ այս պահին «միջամտության անհրաժեշտություն չկա»:

ԸՆՏԱՆԻՔՆ ԱՅՐՎԵԼ Է
«Երկիր մեդիա»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում երեկ տեղի ունեցած սարսափելի վթարը խլել է չորս մարդու կյանք։ Վաղ լուսաբացին՝ ժամը 4։45-ին, Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային մայրուղու վրա Չարենցավանի նախկին բնակիչ 38-ամյա Գառնիկ Բադալյանի վարած «Օփել» մեքենան դուրս է եկել հանդիպակաց ճանապարհահատված եւ բախվել մսամթերք տեղափոխող բռնատար մեքենային։ Հարվածից մարդատար մեքենան սկսել է այրվել, ինչի հետեւանքով ուղեւորները չեն կարողացել դուրս գալ։ Մեքենայում եղել են նաեւ Գառնիկ Բադալյանի կինը, չորսամյա որդին եւ հնգամյա դուստրը։ Բոլոր չորս ուղեւորները տեղում մահացել են այրվածքներից։ Բեռնատարի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՀՈՐԸ
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը երեկ հանդիպել է Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ եւ քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ:  Հարությունյանի դուստրը ցանկացել է մեկնել Մոսկվա եւ տեսակցել հորը` համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հ. Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից:

ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՆ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Աղանդավորները մեծ տարածում ունեն Աբովյանում քաղաքում: Այստեղ առավել ակտիվ են Եհովայի վկաները, որոնք խմբերով դուրս են գալիս հոգեորսության: «168 ժամ»-ը նկատում է, որ անգամ նորակառույց եկեղեցու փաստը չի ընկճել նրանց, եւ շաբաթ-կիրակի օրերին աղանդավորներին կարելի է հանդիպել Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում թերթիկներ բաժանելիս: Աբովյանի Եհովայի վկաներն ունեն մեծ ու շքեղ առանձնատուն, ուր կազմակերպվում են նրանց հանդիպումները, եւ քանի որ նրանց քանակը քիչ չէ, հանդիպումները գրեթե ամեն օր են լինում: Բացի այդ, ամեն ուրբաթ աղանդավորների մի խումբ է գնում Ստեփանավան՝ քարոզներ կարդալու:




Լրահոս