«Նայած քաղաքացին ինչ շիրմաքար է ուզում, դա էլ պետք է նայվի»:
Ամենաէժան շիրմաքարն էլ սովորական հայաստանյան աղքատավարձով ապրող քաղաքացու համար խնդիր է, հո բոլորը չե՞ն կարող մի երկու փողոց ավել ավլել ու լրացուցիչ աշխատել: Կամ հո բոլորը չե՞ն կարող սողոսկել ՀՀԿ, Գ. Սահակյանի նման մտքի գոհարներ արտադրել եւ դրանով բարեկեցիկ կյանք ապահովել իրենց: Սահակյանը երեւի նկատի ունի նաեւ, որ քաղաքացիները ձգտում են մոդայիկ ու ճոխ շիրմաքարեր ունենալ, սակայն մոռանում է, որ նման հակումները հատուկ են իրենց սիրելի ու պաշտելի քրեաօլիգարխներին, չտես մեծահարուստներին, տարբեր կարգի հանցագործ տարրերին: