Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի եւ Քեռու փողոցներում գտնվող բնակարանների մեծ մասը վաճառվում է: Դատելով առանձնատների շքեղությունից` կարելի է ենթադրել, որ մարդիկ տունը չեն վաճառում՝ ավելի լավը գնելու համար: Պարզապես երեւանցիներն ակտիվորեն արտագաղթում են երկրից:
«Ժողովուրդ»-ի թղթակիցն արձանագրել է, որ իրար կողք կողքի գտնվող շքեղ այս առանձնատներից մի քանիսի վրա նույնիսկ այլ երկրների հեռախոսահամարներ են գրված: Այսինքն՝ մարդիկ գնացել են երկրից, հասկացել, որ այլեւս չեն վերադառնալու, հիմա էլ վաճառում են իրենց ունեցած-չունեցածը՝ Հայաստանի հետ կապերը վերջնականապես խզելու համար: Իսկ ՀՀ վարչապետն այս իրավիճակում իրեն թույլ է տալիս ՀՀ կառավարության որոշում կայացնել եւ Չինաստանում մի անհեթեթ ցուցահանդեսի համար շուրջ 2 մլն դոլար ծախսել:
ԱՐՏԱԳԱՂԹ ԵՐԵՎԱՆԻ «ԳՈԼԴ» ԹԱՂԱՄԱՍԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ