Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Թուրքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին «որքան հնարավոր է շուտ» լքել Թուրքիայի տարածքը, գրում է Habertürk-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Իսրայելը հանդես է եկել նման կոչով Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի արդյունքում Իսրայելի 3 քաղաքացի զոհվեց:

Պարբերականը նշում է, որ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» նոր ահաբեկչություններ է նախապատրաստում Թուրքիայում Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:

Այժմ Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է սահմանված:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի Իստիկլյալ թաղամասի գլխավոր փողոցներից մեկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն: Երկրի իշխանությունները հայտնել էին 5 մարդու մահվան մասին, այդ թվում՝ մահապարտի: Զոհվել էին Իսրայելի 3 քաղաքացի, մյուս երկուսն ունեին ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիություն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս