
Ռուսաստանի օպերատիվ-տակտիկական ավիացիայի ինքնաթիռները լքել են Սիրիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հայտարարությանը:
«ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն՝ Սիրիայից դուրս են բերվել ռուսական ավիացիայի հիմնական ուժերը: Այսօր դուրս են բերվել օպերատիվ-տակտիկական ավիացիայի ինքնաթիռները, շարունակվում են մարտական ավիացիայի դուրսբերման աշխատանքները»,-ասել է Գերասիմովը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայում Հմեյմիմ ավիաբազան լքել են ՌԴ ռազմատիեզերական ուժերի Մի-24 և Մի-35 հարվածային ուղղաթիռները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան