Տավուշի մարզի մթերային խանութներում թանկացումները շարունակվում են: Նոյեմբերյան քաղաքի խանութներում 1 լ տարողությամբ «Ջերմուկ»-ը վաճառվում է 250 դրամով նախկին 230 դրամի փոխարեն: 1.5 լ «Ջերմուկ»-ը նախկին 280-ի փոխարեն այժմ վաճառվում է 300 դրամով: Մեկ բլոկ կերակրի մանր աղը նախկին 2050-2100-ի փոխարեն այժմ վաճառվում է 2450 դրամով: Լիմոնադի 0.5 լիտրը (առանց շշի արժեքի) վաճառվում է 60 դրամով նախկին 50-ի փոխարեն: Լիմոնադի շշերի վրա այժմ արդեն փակցվում են ակցիզային դրոշմանիշեր, ինչը եւս թանկացման պատճառ է դարձել: Բարձրացել են նաեւ տաքսի ծառայության գները: Բնական գազի թանկանալուց հետո Նոյեմբերյանի տարածաշրջանում տաքսի ծառայության նվազագույն վարձը դարձել է 700 դրամ նախկին 500-ի փոխարեն:
Տավուշ