Հարություն Ղարագյոզյանի կինը 12 մլն դրամի շահաբաժին է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչպիսի հայտարարագիր են ներկայացրել ՀՀ պետական պաշտոնյաները: Այժմ կներկայացնենք, թե ինչ որքան ունեցվածք ունի Ազգային ժողովի պատգամավոր  Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը:

Եվ այսպես, պատգամավորն իր հայտարարագրում ոչ մի շարժական կամ անշարժ գույքի մասին տվյալներ չի հրապարակել, ասել է թե` ոչ մեքենա է գնել, ոչ էլ տուն: Բացի այդ, Ղարագյոզյանը «աղքատ» է նաև փոխառությունների, արժեթղթերի և թանկարժեք գույքի առումով. նա ոչինչի չի հայտարարագրել:

Հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզ են դառնում, որ նրա դոլարային եկամուտներն ավելացել են: Հարկային տարվա սկզբում նա ունեցել է 42 հազար դոլար, որը տարվա վերջում դարձել է 55 հազար դոլար: Իսկ դրամային եկամուտները տարվա սկզբում եղել են 32 մլն 500 հազար դրամ, իսկ տարվա վերջում` 32 մլն դրամ: Մեկ տարվա ընթացում պատգամավորը 6 մլն 516 հազար դրամ է վաստակել, այն էլ միայն աշխատավարձից:

Պատգամավորի 2014 թվականի տարեկան հայտարարագիրը գրեթե ոչնչով չի տարբերվում 2015-ից: Այն ժամանակ էլ նա բավարարվել է խղճուկ տվյալներ ներկայացնելով` այդ կերպ թաքցնելով իրական ունեցվածքը:

Ղարագյոզյանի կնոջ` Շամրիկ Գաբրիելյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ 2015 թվականի սկզբում նա ունեցել է 370 մլն դրամ, իսկ տարվա վերջում` 12 մլն դրամ: Դոլային եկամուտներն էլ 40 հազարից դարձել է 850 հազար դոլար: Պատգամավորի կինն էլ որպես շահաբաժին 12 մլն 900 հազար դրամ է ստացել:




Լրահոս