Այսօր մարտի 29-ն է: Տարբեր տարիներին այդ օրը տեղի են ունեցել բազմապիսի իրադարձություններ, ծնվել և մահացել են հայտնի մարդիկ:
Մարտի 29-ին տեղի ունեցած դեպքեր
1430՝ Օսմանյան Կայսրությունը գրավում է բյուզանդական Սալոնիկ քաղաքը
1461՝ Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ. Թաութոնի ճակատամարտում Էդվարդ Յորքցին հաղթում է Մարգրեթ Անժուեցուն
1831՝ բոսնիացիներն ապստամբում են Օսմանյան Կայսրության դեմ
1849՝ Միացյալ Թագավորությունը գրավում է Փենջաբը
1871՝ Վիկտորիա թագուհին բացում է Ալբերտ թագավորական սրահը
1947՝ Մադագասկարի բնակիչներն ապստամբում են ֆրանսիական տիրապետության դեմ
1967՝ Ֆրանսիայում ջուրն է իջեցվում առաջին միջուկային սուզանավը
2004՝ Բուլղարիան, Էստոնիան Լատվիան Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան դառնում են ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ երկրներ
2010՝ Ահաբեկչական գործողություններ մոսկովյան մետրոյում, զոհվում է 40 մարդ
Ծնունդներ
1592՝ Նահապետ Քուչակ, աշուղ-երգիչ
1769՝ Նիքոլա Ժան դը Դյո Սուլթ (Nicolas Jean-de-Dieu Soult) ֆրանս. գեներալ, Ֆրանսիայի 12-րդ վարչապետը (մ. 1851)
1790՝ Ջոն Թայլեր (John Tyler) ամեր. իրավաբան, Միացյալ Նահանգների 10-րդ նախագահը (մ. 1862)
1799՝ Էդուարդ Սմիթ-Սթենլի (Edward Smith-Stanley) Դերբիի 14-րդ կոմս, Միացյալ Թագավորության վարչապետ (մ. 1869)
1899՝ Լավրենտի Բերիա (Лаврентий Берия) սովետական պետական գործիչ (մ. 1953)
1912՝ Հաննա Րայչ (Hanna Reitsch) գերմ. կին օդաչու (մ. 1979)
1929՝ Լենարթ Մերի (Lennart Meri) Էստոնիայի 2-րդ նախագահը (մ. 2006)
1931 – Ալեքսեյ Գուբարև, տիեզերագնաց-օդաչու, փոխգնդապետ, Խորհրդային Միության հերոս
1941՝ Ջոզեֆ Հոթոն Թեյլոր (Joseph Hooton Taylor) ամեր. ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր
1943՝ Վանգելիս (Βαγγέλης Παπαθανασίου) հույն երգիչ
Ջոն Մեյջոր անգլ. ֆինանսիստ, Միացյալ Թագավորություն վարչապետ
1957՝ Քրիստոֆեր Լամբեր ամեր.-ֆրանս. դերասան
1958՝ Նուրիել Ռուբինի ամեր. տնտեսագետ
1967՝ Միշել Խազանավիչուս ֆրանս. ռեժիսոր, դրամատուրգ
1968՝ Լյուսի Լոուլես (Lucy Lawless) նորզելանդացի դերասանուհի և երգչուհի
1972՝ Րույ Քոշթա (Rui Costa) պորտ. ֆուտբոլիստ
1984՝ Մոհամեդ Բուազիզի (Mohamed Bouazizi) թունիսցի ցուցարար (մ. 2011)[1]
1985՝ Ֆերնանդո Ամորեբիետա վենեսուելցի ֆուտբոլիստ
1988՝ Յուրգեն Ցոպ էստ. թենիսիստ
1991՝ Ֆաբիո Բորինի իտալ. ֆուտբոլիստ
Մահեր
1058՝ Ստեփանոս IX Պապ (ծն. 1020)
1772՝ Էմանուել Սվեդենբորգ (Emanuel Svedenborg) շվեդ գիտնական, մաթեմատիկոս (ծն. 1688)
1792՝ Գուսթավ III, Շվեդիայի թագավոր (ծն. 1746)
1888՝ Շարլ Վալանթեն Ալքան (Charles-Valentin Alkan) ֆրանս. կոմպոզիտոր (ծն. 1813)
1891՝ Ժորժ Սյորա ֆրանս. նկարիչ (ծն. 1859)
1912՝ Րոբերթ Սքոթ (Robert Falcon Scott) անգլ. ծովագնաց և բնախույզ (ծն. 1868)
1959՝ Բարթելեմի Բոգանդա Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության 1-ին վարչապետ (ծն. 1910)
1971՝ Ավետ Ավետիսյան, հայ խորհրդային դերասան (ծնվ. 1897)
1982՝Կարլ Օրֆ գերմ. կոմպոզիտոր (ծնվ. 1895)
Նաթան Թվինինգ (Nathan Twining) ամեր. գեներալ (ծնվ. 1897)