Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուս հայտնի լրագրող, Gazeta.ru-ի թղթակից Ալեքսանդր Ռիբինին ներառել է «անցանկալի անձանց» ցուցակում:
Vesti.az-ը գրում է, որ Ռիբինը, ինչպես և նրա մյուս գործընկերները, «անօրինական կերպով այցելել են Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներ»:
«Gazeta.ru-ի ղեկավարությունը մեզ չի տեղեկացրել իր լրագրողների այցի մասին: Այդ իսկ պատճառով այցն անօրինական է համարվում: Ներկա պահին Ադրբեջանի ԱԳՆ-ն հետաքննություն վարում՝ տվյալ փաստի գործով»,-հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ Gazeta.ru-ն հրապարակել էր Ալեքսանդր Ռիբինի՝ «Պատերազմը կասեցվել Է, բայց չի դադարեցվել» վերնագրով ռեպորտաժը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան