ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, թե ավանդատուները որտեղից կարող են տեղեկություններ իմանալ ավանդների հատուցման մասին: Եվ ընդհանրապես, ի՞նչ հերթականությամբ են հաշվարկվում ավանդները:

Ալինա Բաբայան (67 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հիմնադրամն ավանդները հատուցելու մասին որոշումը հրապարակում է մամուլում եւ այլ հանրային լրատվամիջոցով: Այնուհետեւ մեկ ամսվա ընթացքում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են մանրամասն տեղեկություններ հատուցման գործընթացի վերաբերյալ, այդ թվում` հատուցումը կատարող բանկի անվանումը, երաշխավորված ավանդը ստանալու կարգը, պայմանները, վայրը, եղանակները, ժամկետները:
Ինչ վերաբերում է հերթականությանը, ապա նշենք, որ առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում են ավանդատուի՝ բանկում առկա դրամական միջոցները, այնուհետեւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները, եւ վերջում` դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսները:

Ավանդների հատուցումը
երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քանի դեռ քաղաքացիների ահազանգերն ու դժգոհությունները շարունակում են ակտիվ լինել, ավանդների հատուցման հարցը մեր երկրում համարվում է անլուծելի:




Լրահոս