
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգծել է, որ նախկինում հետևել է Լոնդոնի «Արսենալ»-ի, «Բարսելոնա»-ի, «Շտուտգարտ»-ի նախկին հարձակվող Ալեքսանդր Գլեբի խաղին:
«Հիանում էի Գլոբով: Ոչ միայն «Արսենալ»-ում, այլ բոլոր ակումբներում: Լավ եմ մտապահել այդ ֆուտբոլիստին: Նրանով կարելի է հիանալ: Գլեբը բելառուսական ֆուտբոլի լեգենդ է: Շատ եմ նայել նրա խաղերը և ինչ-որ բան սովորել», – ասել է Մխիթարյանը: