Հյուսիսային Կորեան սպառնում է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել՝ ի պատասխան ԱՄՆ-ի «հիստերիայի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորեական թերակղզում իրավիճակը գտնվում է լայնամասշտաբ պատերազմի շեմին: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Լի Սու Յոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ իրավիճակը վատթարացել է ԱՄՆ-ի գործողությունների պատճառով, որը մշտապես Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում:

«Հյուսիսային Կորեան պատրաստ է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել՝ ի պատասխան ԱՄՆ-ի խելահեղ հիստերիայի»,-ասել է նա:

ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ Փխենյանն արդեն իսկ նախապատրաստել է իր բանակը՝ միջուկային հարված հասցնելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի թշնամական գործողությունների:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս