Հրապարակ. Ալավերդու Մեծ Այրում գյուղը վտանգի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արդեն բավական երկար ժամանակ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Մեծ Այրում գյուղի բնակիչներն ահազանգում են, որ իրենց բնակավայրին մոտ գտնվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պատճառով գյուղացիների զգալի մասն առողջական լուրջ խնդիրներ ունի։ “Մեղավորը”, ըստ բնակիչների, ԼՀԿ-ի պոչամբարներն են, որ անմիջապես գյուղի մոտով են անցնում։
 
Վերջին ամիսներին Մեծ Այրումի բնակիչները գանգատվում են մշտական գլխացավերից, սրտխառնոցից, ընդհանուր թուլությունից, բացի այդ, բնակիչների մի մասի մոտ թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Թոքերի հետ կապված խնդիրներից հատկապես բողոքում են պոչամբարի հարակից տների բնակիչները, այն կապելով մասնավորապես ամռան այս օրերի հետ։ Բանն այն է, որ տաք օրերին պոչամբարներում գոլորշիացում է տեղի ունենում, ինչի հետևանքով առավել թունավոր նյութեր են արտանետվում ու վտանգում մարդկանց առողջությունը։
 
Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը ևս անհանգստացած է խնդրով։ հր խոսքով, դիմել է բոլոր պատկան մարմիններին, բարձրաձայնել խնդրի մասին, միայն վերջին մեկ ամսում քսանից ավելի բնակիչներ են դժգոհել առողջական խնդիրներից։ Մեծ Այրում համայնքը 1.170 բնակիչ ունի։ “Թունավորվւսծ” այս գյուղը միակը չէ։ Դեռ գյուղ չհասած, արդեն Ախթալա մտնելիս բավական է տեսնել հարակից գետի գույնը՝ պատկերացում կազմելու համար բնակավայրի, միջավայրի և օդի աղտոտվածության մասին։ 
 
Հոդվածն ամբողջությամբ՝ oրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս