Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ մեկնելու հետևանքը. ադրբեջանական կողմը կրկին փորձել է «համը հանել». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով անցած շաբաթ եւ կիրակի օրերին հակառակորդը պարբերաբար խախտել էր զինադադարի ռեժիմը: Հայկական զինուժը պատժիչ գործողություններով թշնամուն պարտադրել է վերադառնալ զինադադարի ռեժիմին: Բարեբախտաբար այս անգամ հայկական կողմը զոհեր չի ունեցել: Հրետակոծման արդյունքում վիրավորվել են Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը եւ Բերքաբեր գյուղի 55-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը: Փոխարենը ադրբեջանական կողմն ունի առնվազն երկու զոհ:

Երեկ արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հաստատեցին, որ զոհվել են լեյտենանտ Զոիլֆուգարլ Գալիբ Լաիմօղլուն եւ շարքային Հաջըեւ Գեֆերլի Ինթիգամօղլուն: Այսպիսով, հերթական անգամ պիտի արձանագրենք, որ այն ժամանակ, երբ Հայաստանը եւ Արցախը նշում էին Սուրբ Զատիկի տոնը, ադրբեջանական կողմը փորձել է «համը հանել»: Դրան գումարվել է նաեւ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ մեկնելու փաստը, որտեղ ԼՂՀ խնդրին եւս անդրադարձ է լինելու: Թերեւս հենց այդ փաստով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խոշոր տրամաչափի հրետանի է գործի դրել, այլ նաեւ հրթիռային կայաններով հրետակոծել է բնակավայրերը:

Բայց այն փաստը, որ արդյունքում մենք զոհեր չունենք, վկայում է այն մասին, որ ոչ միայն մեր բանակն է նոր իրավիճակին լիարժեք տիրապետում, այլ նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս