Ասում էի՝ ինձ մեր մի քրֆի, իսկ ոստիկանապետը շարունակում էր. Գորիսի աղմկահարույց ծեծի մասնակիցը նոր մանրամասներ է պատմում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ  ծեծի գործը կարծես թե հանգուցալուծվում է: Մարտի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ոստիկանապետի տեղեկալի եղբայրը, գործի քննությունը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, ու հիմա արդեն տեղի ունեցածի մասով ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:

«Ժողովուրդ»-ը որոշեց զրուցել ծեծի կիզակետում հայտնված Արթուր Գեւորգյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ բախվեց ոստիկանապետ Ազիզյանի հետ, արդյո՞ք ճանաչելով է վիճել. «Ես չեմ ճանաչել ոստիկանապետին: Դատարանում էլ եմ ասել, որ եթե ճանաչեի՝ նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց կանգնած է իմ եղբայրը, քանի որ իմ հայրս 31 տարի ոստիկան է աշխատել, եղբայրս երկար տարիներ ոստիկան է աշխատում ու իր տեղակալն է, ես անկեղծ չեմ իմացել»:

-Իսկ ե՞րբ իմացաք, որ Ձեզ հետ վիճողը ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն է, եւ ի՞նչ ասացիք:

-Որ ինձ տփելուց հետո տարան ոստիկանապետի մեքենայի մեջ, այնտեղ մի ոստիկան՝ Արա Միրզոյանը, տեղեկացրեց, թե գիտես՝ ում հետ գործ ունես, ոստիկանապետն է: Ես էլ ասեցի, հա, բայց, եթե նա ոստիկանապետն է, պիտի ինձ մերով քրֆի, ինձ ծեծի, տենց ո՞նց կլինի:

-Տեսանյութում նկատում ենք, որ Դուք փորձում եք ինչ-որ բան բացատրել կամ ասել: Ի՞նչ էիք ասում ոստիկանապետին:

-Ասում էի՝ ինձ մեր մի քրֆի, ես հիվանդ մեր ունեմ, իսկ ոստիկանապետը շարունակում էր:

-Ականատեսներն ասում են, երբ ոստիկանապետը մոտեցել է Ձեզ եւ ասել է, թե ինչո՞ւ եք ոստիկանի հետ «արա»-ով խոսում, Դուք առաջինն եք եղել, որ հայհոյել եք ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանին, ինչն էլ բարկացրել է նրան:

-Ինքը ընկերոջս քաշքշում էր, մեքենայից իջել, գնացել, ասել եմ՝ ապեր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է, բա դու ով էս արա, ու տփոց:

-Լավ, Ձեզ տարան ոստիկանության Գորիսի բաժին, Դուք արդեն գիտեիք՝ ում հետ գործ ունեք, փորձեցի՞ք հանգստացնել ոստիկանապետին, համաձայնության գալ՝ իրավիճակը հարթելու համար:

-Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել, ի՞նչ հանգստանալու մասին էր խոսքը, էլ հնարավոր չէր:

-Ի՞նչ դասեր քաղեցիք կատարվածից:

-Ես ցավում եմ ե՛ւ եղբորս, ե՛ւ ոստիկանապետի համար, որ երկուսն էլ չեն աշխատում, չէի ուզենա նման բան լիներ, ցավալի էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս