Կենտրոնական բանկի դանդաղկոտությունը պատահական չէ. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արդեն ավարտվում է մարտ ամիսը, սակայն ՀՀ ԿԲ-ն չի շտապում հրապարակել այս տարվա փետրվար ամսվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ուղարկված գումարների չափը։ Մինչդեռ, այդ տվյալները պետք է հրապարակված լինեն մինչև մարտի 20-25-ն ընկած ժամանակահատվածը։ ԿԲ-ի այս դանդաղկոտությունը, սակայն, պատահական չէ, և  կարելի է ենթադրել, որ փետրվարին տրանսֆերտներն այնքան շեշտակի են նվազել, որ իշխանությունները վարանում են հրապարակել դրանք։ Առավել ևս, երբ վերջին տարիներին արտերկրից ստացված դրամական փոխանցումների չափը գնալով միայն նվազել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս