
Վաշինգտոնի ոստիկանությունը կրակ է բացել զինված տղամարդու ուղղությամբ, ով փորձել է ներթափանցել ԱՄՆ Կոնգրեսի շենք (Կապիտոլիում), փոխանցում է BBC-ն:
Հաղորդվում է, որ զինված տղամարդն առաջինն է կրակ բացել: Բացի տղամարդուց, փոխհրաձգության արդյունքում վնասվածք է ստացել նրանից ոչ հեռու կանգնած մի կին, որի առողջությանը վտանգ չի սպառնում:
Վնասվածք ստացած տղամարդը հոսպիտալացվել է:
Washington Post-ի փոխանցմամբ՝ Կապիտոլիումում կրակ բացած տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Հիվանդանոցից դուրս գրվելուն պես նա կկանգնի դատարանի առջև: