Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության կատարած աշխատանքին: Նա նշեց, որ Ադրբեջանն արդեն 7 ամիս է` ինչ դիմում է ներկայացրել Եվրանեսթից դուրս գալու համար և այս նստաշրջանին չէր մասնակցում:
«Ունեինք լարված իրավիճակ սահմաններում և պատրաստել էինք մեր կոչը` հակամարտության երեք կողմերին` զերծ մնալ զինադադարի խախտումներից, հավատարիմ մնալ պայմաններին, և այդ բոլոր կոչերը հիմնված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բառապաշարի վրա», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: