Չենք վճարում 150 դրամ. ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարության շենքի դիմաց “Չենք վճարում 150 դրամ” ակցիայի մասնակիցները բողոքի ցույց են անցկացնում: “Հար-յուր”, “հար-յուր” վանկարկող ցուցարարները պահանջում են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։
“Երեւանի տրանսպորտի ցանցը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի լիազորության շրջանակներում եւ կառավարությունն իրավունք չունի միջամտել այդ խնդիրներին, հակառակ դեպքում՝ կառավարությունը դառնում է քաղաքապետարանի ապօրինի որոշման մասնակիցը”,-նշեցին ակտիվիստները:
Բողոքող ցուցարարների թիվը գնալով ավելանում է։ Ոստիկանության աշխատակիցները շրջապատել են կառավարությանը շենքը, իսկ պաշտոնյաները հետնամուտքից են ելումուտ անում:




Լրահոս