Եգիպտական լրատվամիջոցները հայտնել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն առևանգողի անունը: Նա եգիպտացի Իբրահիմ Սամահն է:
Ավելի վաղ առևանգողը կապ էր հաստատել երկրի իշխանությունների հետ՝ պահանջելով ոստիկանության ուժերը տեղափոխել Լառնակայի օդանավակայանից:
Գրեթե բոլոր ուղևորները լքել են ինքնաթիռը: Ինքնաթիռում 81 մարդ է գտնվել:
Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռում մնում են 4 օտարերկրացիներ և անձնակազմի անդամները: