47 համարի ավտոբուսի վարորդը երթուղայինի վրա փակցված “150 դրամ ուղեվարձ”-ը փոխարինեց “100 դրամ”-ով:
Ցուցարարները բարձր ծափերով ողջունեցին վարորդի այդ քայլը: Հարցին՝ թե չի՞ վախենում մյուս վարորդների դժգոհությունից և հատկապես գծի տիրոջ զայրույթից, վերջինս հանգիստ տոնով պատասխանեց. “Դա իմ գործն է: Եթե տուժվում եմ, ես եմ տուժվում, ուրիշ ոչ ոք: Մինչև էսօր ոչ մի ուղևորի չեմ պարտադրել: Կան մարդիկ, որ տալիս են 150 դրամը, կան, որ 100 դրամ են տալիս, ձայն չեմ հանում”,-ասաց նա:
irates .am