
Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում տեղի ունեցավ լրագրողների հայցի քննարկումն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Այսօր հանձնաժողովի անդամները լսեցին լրագրողական երեք կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր էլ ներկայացրել էին հայցը:
Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Հավելենք, որ նիստի ընթացքում պատգամավորները դիտել են լրագրողի և Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը, սակայն ներկաներից միայն Թևայ Պողոսյանն է ասել, որ լսել է հայհոյանք:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում