Մահացու ելքով ավտովթար Մարտակերտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր -Հովտաշեն ճանապարհին, օրերս ավտովթար է տեղի ունեցել:
ԼՂՀ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Հովտաշեն համայնքի բնակիչ, 60-ամյա Կ. Սեյրանյանի վարած “Աուդի” մակնիշի ավտոմեքենան շրջվել է, որի հետեւանքով վերջինս եւ ուղեւորներ` 51-ամյա Ս. Պողոսյանը, 6-ամյա Ժ. Սեյրանյանը, 26-ամյա Մ. Սիմոնյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները տուժածներին տեղավորել են դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայում, որով էլ վերջիններիս տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց: Ճանապարհին վարորդ Կ. Սեյրանյանը մահացել է: Ըստ բժիշկների` մնացած տուժածների առողջական վիճակը բավարար է:




Լրահոս