
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Անգլիական ակումբի ղեկավարները դժգոհ են թիմի ցուցադրած խաղից: Դա հատկապես եղել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ առաջիկա մրցաշրջանում այն գլխավորելու է Խոսեպ Գվարդիոլան:
Նշված փաստի հրապարակումից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն միայն մեկ հաղթանակ է տարել Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 6 խաղերի ընթացքում: