Armenian text to speach

Լևոն Զուրաբյանը պատասխանում է 4+4+4 ձևաչափը քննադատողներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Մեզ քննադատում են՝ ասելով, որ այն ժամանակ, երբ գնում էինք Սահմանադրությունը քննարկելու, նկատի ունեն այն ֆոտոսեսիաները, դուք մեզ մեղադրում էիք, որ գնում ենք քննարկելու իշխանության հետ, հիմա էդ ո՞նց է լինում, որ դուք եք գնում քննարկելու իշխանության հետ: Սա պարզ դեմագոգիա է: Ամենակարեւորն այն է, որ դա Սերժ Սարգսյանի օրակարգն էր, իսկ սա հանրության օրակարգն է: Մենք գնում ենք, որ մեր պահանջը ներկայացնենք, այն հասցնենք իշխանություններին, իսկ Սահմանադրական փոփոխությունների օրակարգը Սերժ Սարգսյանն էր մտցրել՝ վերարտադրման նպատակով: Ընտրական օրենսգիրքը հանրությունն է ուզում, որ փոխվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «4+4+4» ձեւաչափի նկատմամբ քննադատություններին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Խոսելով այլ քննադատությունների մասին` Զուրաբյանն նշեց, որ ներկայացվածության հարց են բարձրացնում «Բավականին աբսուրդային է ստեղծել մի ձևաչափ, որտեղ հնարավոր է ընդգրկել 90 կուսակցություն եւ 5000 ՀԿ: Դա աբսուրդ է, կոնսենսուս այդ ֆորմատով հնարավոր չէ»,-ասաց նա:  Քննադատության հաջորդ կետը, Զուրաբյանի փոխանցմամբ, այն է, որ ՀԱԿ խմբակցության մեջ կան պատգամավորներ կամ կուսակցություններ, որոնք գործընթացից դուրս են մնում:

«7 պատգամավորից 6-ը, ըստ էության, միացել են միասնական պլատֆորմին՝ այդ 5 պահանջներին: Լյուդմիլա Սարգսյանի դիրքորոշումը չգիտենք, որեւէ կերպ չի արտահայտվում, մնացած 6-ի տեսակետը գիտենք»,-հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս