Հուլիսի 24-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, վետերանների խորհրդի աջակցությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 5 շենքի դիմացից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հովիկ Մ.-ին, որի ձեռքի պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել և առգրավվել են 1 լ տարողությամբ պլաստմասսե 8 շիշ` սպիտակավուն նստվածքներով և յուղանման լուծույթներով, 5 մլ տարողությամբ օգտագործած 5 ներարկիչ և “պիրալգին” տեսակի դեղամիջոցի օգտագործված 10-հատանոց 5 ժապավեն:
Հովիկ Մ.-ն հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է անձամբ` “պիրալգին” դեղամիջոցից և այլ բաղադրամասերից, ներարկվելու միջոցով անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: