
EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռի առևանգիչը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիա թռչել և պահանջել է անհապաղ լիցքավորել ինքնաթիռը, փոխանցում է Sky News Arabia-ն՝ հղում անելով եգիպտական ավիաընկերության աղբյուրներին:
Ավելի վաղ վերջինս երկրի իշխանություններից պահանջել էր ազատ արձակել բոլոր կին բանտարկյալներին:
Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռում մնում են անձնակազմի 7 անդամներն ու օտարերկրացի ուղևորներ, որոնց քաղաքացիությունը ճշտվում է: