Նույնիսկ 100 դրամը գերշահույթ է ապահովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման՝ տրանսպորտի ուղեվարձն անփոփոխ թողնելու վերաբերյալ, հերթական հայտարարությունն է տարածել: 
Հաղորդագրության մեջ ասվում է.
“Վերջին օրերի ընթացքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հնչել են տարբեր տնտեսական գնահատականներ: Խնդրի լուծման վերաբերյալ առաջարկվել են տարբեր մեխանիզմներ: Այսօր պարզ դարձավ նաև Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը, ինչպես նաև կառավարության նիստում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ արեց մեծ զանգվածներին առնչվող որոշումներն անպայման քննարկել հանրության և ՀԿ-ների հետ, կարևոր որոշումներ կայացնելիս ապահովել հանրային քննարկումներ, հանրային լսումներ, բաց և հրապարակային դեբատներ:
 
“Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ ցանկանում է անդրադառնալ քաղաքապետարանի կողմից տրված հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի հիմնավորմանը՝ այս անգամ հաշվի առնելով նաև, որ թանկացումներն իրականացվում են ավելի լավ երթևեկություն ունենալու նպատակով:
Այսպիսով՝ քաղաքապետարանի կողմից տարածված մեկնաբանության մեջ 1 միկրոավտոբուսի ամսական ծախսը կազմում է 807.000 դրամ. չնայած այն բանին, որ այսօր չեն իրականացվում այդ ծախսերը, այդուհանդերձ ենթադրենք անգամ, որ հետագայում վերահսկվելու է, որպեսզի իրականացվեն այդ ցանկալի ներդրումները և ուղղակի թղթի վրա չեն մնալու: Նման ներդրումների պարագայում մեքենան 5 տարով ամորտիզացնելն ուղղակի անտրամաբանական է, քանզի ներդրումների և ոչ ծանրաբեռնված երթևեկության պարագայում մեքենաները կշահագործվեն նվազագույնը 10 տարի: 10 տարով մեքենաներն ամորտիզացնելու պարագայում 195.000 դրամ ամորտիզացիոն ծախսը կկիսվի, հետևաբար նաև ընդհանուր ծախսը կկազմի (անգամ բոլոր ներդրումների պարագայում) 712.000 դրամ:
 
Հիմա անդրադառնանք 16-րդ կետով սահմանված վճարում կատարող 5.850 ուղևորների թվին. այսօր կես շրջապտույտի ընթացքում տեղափոխվող ուղևորների թիվը տարեկան հաշվարկով նվազագույն միջինը կազմում է 25-30 ուղևոր: Սա այն վիճակն է, որը շատ դժվար է փոխել՝ հաշվի առնելով քաղաքի խիտ բնակեցվածությունը և տրանսպորտային միջոցների քանակը, բայց անգամ, եթե իրականացվեն բարեփոխումներ և ավելացվի տրանսպորտային միջոցների քանակը, միևնույն է՝ կես շրջապտույտի ընթացքում տեղափոխվող ուղևորների թիվը չի կազմում 14 (ամսական 5.850): Կես շրջապտույտի ընթացքում X նստատեղ ունեցող միկրոավտոբուսով տեղափոխվող ուղևորների ինդեքսային գործակիցը կազմում է միջինը X+X/2=1.5 X. Այսինքն՝ նստատեղերի կեսն օգտագործվում է 1 անգամ, մյուս կեսը՝ 2: Այսինքն 14 նստատեղ ունեցող միկրոավտոբուսը տեղափոխում է ամսական 21x13x30=8.190 ուղևոր”:




Լրահոս