ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Երեկ լուրեր տարածվեցին, թե «Զվարթնոց» օդանավակայանում բոլորը խուճապի մեջ են. Երեւան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության, ազգային անվտանգութան ծառայության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ «ՎԻՄ ԱՎԻԱ»-558 ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ինքնաթիռը 20:40-ին մեկնելու է Երեւանից, այլ ոչ թե գալու է Մոսկվայից։ Եվ համապատասխան մարմինները ժամանակ ունեին հաղորդում ուղարկել Մոսկվա:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ երաշխիքներ ունեն մասնակիցները կենսաթոշակային կուտակումների վերադարձի համար:

Ասատուր Մանուկյան (67 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհատական հաշիվներում կուտակված կենսաթոշակային միջոցները յուրաքանչյուր մասնակցի անձնական սեփականությունն են, որոնք թափանցիկ են, վերահսկելի եւ կառավարելի հաշվետիրոջ համար: Կառավարող ընկերության լուծարման կամ սնանկության դեպքում ֆոնդի միջոցները չեն վտանգվում, քանի որ ֆոնդը չի հանդիսանում կառավարչի սեփականությունը եւ հասանելի չէ կառավարչի բաժնետերերի կամ պարտատերերի համար: Այդպիսի դեպքերում տվյալ ֆոնդերի կառավարումը փոխանցվում է ԿԲ-ի կողմից լիցենզավորված մեկ այլ կառավարչի:
Բացի այդ՝ օրենսդրությունը եւ դրա հիման վրա ստեղծված բազմաթիվ մեխանիզմները, ենթակառուցվածքներն ուղղված են երաշխիքների մի ամբողջ համակարգի ստեղծմանը, որը երաշխավորում է կուտակված միջոցների վերադարձելիությունը կենսաթոշակի անցնելուց հետո: Մասնավորապես, անհատական հաշվառման էլեկտրոնային համակարգ, ակտիվների տարանջատման օրենսդրական պահանջները, ներդրումների դիվերսիֆիկացիայի պահանջները, անկախ պահառուի ինստիտուտը, անկախ աուդիտի պահանջները, Կենտրոնական բանկի կողմից ամենօրյա վերահսկողությունը եւ այլն:
Բացի վերը նշվածներից՝ մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո կստանա առնվազն իր կուտակած միջոցները՝ ճշգրտված տարեկան գնաճով, ինչը թույլ չի տա այդ տարիների ընթացքում կենսաթոշակային հաշվում կուտակված գումարների արժեզրկում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցները ազատվում են սոցիալական վճարներ կատարելու եւ դրա հետ կապված ցանկացած այլ պարտավորությունից, եթե Հայաստանի Հանրապետությունում դադարում է գործել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը կամ անցում է կատարվում ցանկացած այլ կենսաթոշակային համակարգի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդում եմ ասեք՝ հայրության որոշման պետական գրանցման համար որ մարմին պետք է դիմել, եւ կցանկանայի իմանալ, թե որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Իսկուհի Սահակյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Սահակյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
1. երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ
2. երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
3. հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Հայտնում ենք նաեւ, որ հայրության ճանաչման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հայրությունը որոշելիս երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:




Լրահոս