
Օրերս ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ քաղաքական դպրոց ստեղծելու որոշման մասին: Այս առնչությամբ հնչեցին տարբեր կարծիքներ:
ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ՝ պարզելու վերջինիս կարծիքը քաղաքական դպրոցի վերաբերյալ.
«Դժվար թե այն ապագա ունենա: Նման օրինակներ ամբողջ աշխարհում կան: Եթե հիշում եք, ոչ հեռու անցյալում Սովետական միությունը նույնպես ուներ բարձրակարգ դպրոց, Եվրոպայում առաջին նմանատիպ դպրոց հիմնեց Ադոլֆ Հիտլերը: Թե ՀՀԿ դպրոցը հետո ինչի կվերածվի, չգիտեմ, բայց կարծում եմ, որ ապագա չի ունենա»: