
EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռի առևանգիչը դուրս է եկել ինքնաթիռից ձեռքերը վեր բարձրացրած և հանձնվել իշխանություններին, փոխանցում է Reuters-ը: Ուղևորներին ավելի քան 7 ժամ պատանդ վերցրած տղամարդուն ձերբակալել են:
Տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է ինքնաթիռի ուղևորներից մեկը դուրս գալիս ինքնաթիռից պատուհանի միջոցով: Ինքնաթիռում մնացած մյուս ուղևորներին ևս հաջողվել է լքել ինքնաթիռը տարհանման սանդուղքի միջոցով: