ՏԱՐՈՆԻ ԽՈՍՔԸ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի իշխանությունը շարունակում է «ապահով Հայաստանի» կառուցումը. գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը հետեւեց նաեւ մայրաքաղաք Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը. հուլիսի 20-ից մարդիկ 100 դրամի փոխարեն ստիպված են վճարել 150 դրամ: Ու սա այն դեպքում, երբ ընդամենը ամիսներ առաջ՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Տարոն Մարգարյանն այլ բան էր վստահեցնում. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել, եւ առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»: Այսօր, սակայն, ստիպված ենք արձանագրել, որ Տ. Մարգարյանի հայտարարությունները գրոշի արժեք չունեն, ավելի ճիշտ՝ նա նախընտրական քարոզարշավի շրջանակներում պարզապես խաբել է ժողովրդին: Ճիշտ եւ ճիշտ իր առաջնորդ Սերժ Սարգսյանի նման, որն էլ իր հերթին ժամանակին վստահեցնում էր, թե գազի սակագնի բարձրացման մասին խոսակցությունները «հերյուրանքներ ու բամբասանքներ են»:
Ինչպես հայտնի է, տրանսպորտի սակագնի բարձրացումն ամենեւին էլ արդարացված չէ. համենայնդեպս, դա չի ազդում վարորդների աշխատավարձի վրա, այլ պարզապես կրկնապատկում է գծատերերի շահույթը: Խոստովանենք՝ ապահով Հայաստան կառուցելու ավելի լավ տարբերակ հազիվ թե կարելի է մտածել:




Լրահոս