Մարտի 25-ին կայացավ Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը, որը ավարտվեց ոչ ոքի (0:0): Հանդիպումը, թերեւս, զավեշտալի էր ոչ թե վերջնական հաշվով, այլ բողոքի ակցիայով: Հանդիպման երկրորդ խաղակեսում ջահով դաշտ ներխուժեց ՖԱՖ շարժման անդամ Հայկ Բաբայանը՝ այդպես իր բողոքն արտահայտելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ:
Հայաստանի ֆուտբոլի ասոցիացիայի եւ ՖԱՖ հայկական առաջին ճակատ ֆան ակումբի միջեւ տարաձայնությունները արդեն մի տարի է, ինչ բուռն արձագանքներ են ստանում եւ հայտնվում ԶԼՄ-ների ու հանրության ուշադրության կենտրոնում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյուզի Մուրադյան, Նարեկ Սարգսյան