
Իտալական «Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը ճանաչվել է Սլովակիայի 2015թ. լավագույն ֆուտբոլիստ:
Սլովակիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը նա ստացել է երեկ Բրատիսլավայում: Սլովակիայի հավաքականի ավագն այս կոչմանն է արժանանում 5-րդ անգամ ու երրորդ տարին անընդմեջ:
Այս տարի Համշիկը հարցման արդյունքում առաջ է անցել անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Մարտին Շկրտելից ու իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Յուրայ Կուցկայից: