Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանուն չի մասնակցի Իսպանիայի առաջնության «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 2-ին:
Ինչպես հայտնում է Barcastuff-ը, բրազիլացին մկանային վնասվածք ունի: Սպասվում է, որ նա շարք կվերադառնա տասն օրից:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ադրիանուն երկարաձգել էր «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը: