
Այսօր պայթյուն է որոտացել Գերմանիայի և Լեհաստանի սահմանին, փոխանցում է Lifenews-ը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ 5 մարդ է վիրավորվել:
Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, տեղի փրկարարներին հաջողվել է մարել այն: Հաղորդվում է նաև, որ սահմանի միջոցով տեղաշարժը ժամանակավորապես կանգնեցվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: