
Մյունխենի «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Պաշտոնական տեղեկություն այդ մասին դեռևս չկա:
Նշենք, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալ»-ը: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 26 խաղում Լևանդովսկին խփել է 25 գոլ ու կատարել մեկ արդյունավետ փոխանցում: