
ՍԴ մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, թե, իբր, մարտի 30-ին սկսվող 4+4+4 հանդիպմանն իշխանությունների կողմից մասնակցելու է Վարդան Պողոսյանը՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի ներկայացուցիչ: Այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնենք, որ Սահմանադրական դատարանը որեւէ թեկնածու չի առաջադրել նման հանդիպման համար եւ չէր էլ կարող առաջադրել»: