Հունաստանը մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիա է վերադարձրել մոտ 150 ներգաղթյալի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է ներքին գործերի և միգրացիայի հարցով Եվրահանձնաժողովի պատշոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Անօրինական ներգաղթյալների վերադարձը շարունակվում է: Շարունակվում են նաև ապաստանի մասին հայտ ներկայացրած և մերժված անձանց վերադարձը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն և Թուրքիան մարտի 18-ին համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի լուծման հարցով համատեղ ծրագիրը, որը ենթադրում է, որ Թուրքիա կվերադարձվեն բոլոր անօրինական ներգաղթյալները, իսկ Եվրամիությունը կընդունի օրինական սիրիացի ներգաղթյալներին՝ «մեկը՝ մյուսի դիմաց» սկբունքով: