ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջիվերջո, մենք պետք է տարբերվե՞նք էն քաղաքացիներից կամ էն ժողովրդից, որոնք բռի կերպով են արտահայտում իրենց մտքերը: Թեեւ մենք խելացի մարդիկ ենք եւ ուզում ենք ճիշտը հասկանալ եւ քաղաքակիրթ եղանակով էս մեր հարցերը լուծել»:

Հենրիկ Նավասարդյան «Երկիր»

Որտեղից էլ գտնում են նման պեղածոներին, այսպիսի նմուշների նույնիսկ հնագիտական թանգարաններում չես հանդիպի: Եվ տարօրինակ չէ, որ նման՝ չինովնիկատիպ երեւույթն աշխատում է հենց Երեւանի քաղաքապետարանում, մի կառույցում, որը երբեք էլ աչքի չի ընկել իր շնորհալի պաշտոնյաներով՝ հատկապես Տարոն Մարգարյանի նման քաղաքապետ ունենալու պարագայում: Եվ հիմա քաղաքակիրթ եղանակից խոսում է մի մարդ, որը լրագրողին է վիրավորում: Կարծում ենք, որ Հենրիկ Նավասարդյանը տարբերվելու մասին մտածելու կարիք չունի, քանի որ արդեն իսկ զգալիորեն տարբերվեց:




Լրահոս