ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարող է՝ առաջարկը բերեն, մենք ինքներս մասնագետների հետ քննարկենք եւ տեսնենք, որ թանկացում չի լինելու կամ լինելու է 20 դրամ, 30 դրամ, 50 դրամ: Դեռ հանրային լսումների հետ կապված որեւէ ցուցանիշ չունենք»:

Սամվել Դարբինյան «Առաջին լրատվական»

Հայաստանի քաղաքների վրա կարծես թե քաղաքապետ չի գալիս. Երեւանի քաղաքապետի կրտսեր գործընկերներն էլ որդեգրում են նույն գործելաոճը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նույն իշխանության, նույն համակարգի մասնիկներն են եւ կրկին անզոր են գերշահույթներ ստացող գծատերերի դեմ կամ էլ մասնակից են նրանց անօրինականություններին: Եթե Տարոն Մարգարյանն ասում էր՝ թանկացում չի լինելու, եւ թանկացումը եղավ, ապա եթե Վանաձորի քաղաքապետն ասում է, որ չի լինելու կամ լինելու է 20, 30 կամ 50 դրամ, ապա, բնական է, Վանաձորում էլ շուտով նույն թանկացումը կլինի: Կարեւորը՝ գծատերերին շահավետ լինի:




Լրահոս