
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ արդեն որոշում է կայացրել մի քանի ֆուտբոլիստների հարցում, ովքեր կմասնակցել Եվրոպայի առաջնությանը:
«Արդեն որոշվել են այն 16 ֆուտբոլիստները, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Վերջին մի քանի օրերի ընթացքում մի քանի ֆուտբոլիստներ արդեն ապահովել են իրենց տեղը, իսկ մի քանիսը, հակառակը` կորցրել: Երբ գա ժամանակ կազմը հրապարակելու, ապա ես անկեղծ կգտնվեմ»,- ասել է նա: