Սամվել Բալասանյանն ամենուր շշնջում է, որ ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ինքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀԿ-ն անդուլ որոնումների մեջ է, թե աշնանն ումով է գնալու Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որ կարողանա 17-ի ընտրություններից առաջ քչից-շատից դրական դաշտ ունենալ ընդդիմադիր քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանն առիթը բաց չի թողնում ամենուր շշնջալու, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ինքը։

Թերահավատներին էլ ի պատասխան հավելում է, որ երկրաշարժի՝ դեկտեմբերի 7-ի նախաշեմին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրիին տրամադրված 20 միլիոնն էլ հենց այն ֆորան է, որով ՀՀԿ-ն հայտնեց իր աջակցությունն ապագա քաղաքապետական ընտրություններում։ ՀՀԿ-ում կատեգորիկ ժխտում են այդ հեռանկարը՝ հիշեցնելով, թե այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ինչ տոնով խոսեց Բալասանյանի հետ, իսկ գումարը տրվեց Գյումրուն Սահմանադրության հանրաքվեից առաջ՝ մեղմելու ընդդիմադիր քաղաքի զայրույթը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս